Բըրնի Սանդերսը հաղթել է Նեւադա նահանգի կուսակցական «կոկուսներում»

Բըրնի Սանդերսը հաղթել է Նեւադա նահանգի կուսակցական «կոկուսներում»

ԱՄՆ Նեւադա նահանգում դեմոկրատները ավարտել են կուսակցական ժողովները։ Բըրնի Սանդերսը հաղթող է դուրս եկել մյուս թեկնածուների հանդեպ կուսակցական ակտիվիստների ժողովների կամ կոկուսների ընդհանուր արդյունքներով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Համաձայն վերջին տվյալների, նա հավաքել է ձայների 46,2 տոկոս։ Երկրորդ տեղում Ջո Բայդենն է 23,6 տոկոսով, իսկ եռյակը եզրափակել է Պիտ Բութիդիչը՝ 13,9 տոկոսով։ Դեռեւս փետրվարի յոթին էլ հայտնի էր դարձել դեմոկրատների կուսակցության Այովա նահանգում տեղի ունեցած կոկուսների արդյունքները։ Այովայում Սանդերսը հավաքել էր 26,1 տոկոս, իսկ Բութիդիչը՝ 26,2 տոկոս։ Եռյակը եզրափակել էր Այովայում Էլիզաբեթ Ուորենը՝ 18 տոկոսով։