«Հոմո էրեկտուսների» առաջնորդը

«Հոմո էրեկտուսների» առաջնորդը

Մի ժամանակ Նիկոլ անունը կրող անձն ինքն իրեն կարգեց վարչապետ, հետո՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հիմա զբաղված է քարոզարշավով: Քարոզարշավին ինքն իրեն է գովում, նախկիններին է քննադատում, չէ, համարյա հայհոյում ու վենդետա ու «պաղպատյա հեղափոխություն» խոստանում: Խոստանում է նաև, արդեն որերորդ անգամ, կանգնել գնդակահարության պատի տակ, եթե ժողովուրդն այդպես ցանկանա: Բայց հենց իր ժողովուրդը, այսինքն՝ իր կողմից զոմբիացված, իրեն պաշտող կիսագրագետ ու նույնիսկ անգրագետ կենսազանգվածը: Իսկ գրագետ մարդիկ, որոնց վրա են հենվում, սովորաբար, բոլոր նորմալ իշխանությունները, իր համար քամահրանքի արժանի էլիտա են:

Ինքն էլ, բնականաբար, ոչ էլիտար կենսազանգվածի մարմնացումն է՝ անընդհատ հարբած, լիրբ կնոջ հանգույն ղժղժացող ընդամենը «հոմո էրեկտուս» (լատիներեն՝ «Homo erectus» - ուղիղ քայլող մարդ): Իսկ ինչո՞ւ ոչ «հոմո սափիենս» (լատիներեն՝ «Homo sapiens» - մարդ բանական)՝ որովհետև բանական մարդն օժտված է մտածողությամբ, իսկ մտածողությամբ օժտված անձը չէր կարող արհամարհանքով խոսել իր տեսակի մասին: Եվ քանի որ Նիկոլը դա անում է անընդհատ, ուրեմն ինքը չի կարող լինել բանական մարդ: Խնդրեմ, պարզագույն սիլոգիզմի օրինակ, ինչը, դժբախտաբար, հասու չէ ո՛չ Նիկոլի և ո՛չ էլ, բնականաբար, նրան պաշտողների ուղեղին:
Հիմա անցնենք բուն խնդրին: Նիկոլը պատրաստ է իր կյանքը հանձնել իր կողմից զոմբիացված կենսազանգվածի դատին: Պարզ է, որ այդ դեպքում ոչինչ էլ չի պատահի՝ ինչ պետք է անի այդ կենսազանգվածը՝ եթե ոչ չոքի Նիկոլի առաջ ու երկրպագի նրան: Դա հասկանում եմ ես ու ինձ նմանները, դա հասկանում  է ինքը՝ Նիկոլը:

Բայց շարունակում է կրկնել այդ անհեթեթությունը, որովհետև այդպես է պահանջում «պոպուլիզմ» կոչված ժանրի (ավելի ճիշտ՝ հռետորական արվեստի) կանոնը: Ուշադիր ընթերցողն այստեղ հակասություն կգտնի՝  կիսագրագետ կամ անգրագետ կենսազանգված մարմնացում հանդիսացող անձը ինչպե՞ս կարող է օգտագործել հռետորական արվեստի կանոնը: Երևութապես, այո, հակասությունն ակնհայտ է, սակայն չմոռանանք, որ ինքն, այնուամենայնիվ, չորս տարի սովորել է պետական համալսարանում, բազմաթիվ տարիներ հոդվածներ է գրել ու թերթ խմբագրել, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր ընտրվել: Այստեղ կարող ենք արձանագրել, որ տվյալ անձի մեջ տեղի է ունեցել երկու տարբեր անձերի միացում՝ սիմբիոզ (կազմված է հին հունարեն «միասին» և «ապրել» բառերից): Ինչը, բնականաբար, չի վկայում տվյալ անձի հոգեկան առողջության մասին:
Ինչ վերաբերում է մահանալուն պատրաստ լինելուն,  ապա պետք է ընդամենը հիշենք, թե մեկ-երկու ամիս առաջ որքան ոստիկան էր ապահովում նրա անվտանգությունը կառավարության մի շենքից մյուսը գնալիս: Իսկ մեկ-երկու օր առաջ Լոռու մարզի նախընտրական քարոզարշավին, ըստ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, Նիկոլին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուրում տեղավորված է եղել առնվազն 20 ոստիկան, ապա գնդակահարության պատի տակ կանգնողը կարող էր սեփական կյանքի համար ընդհանրապես չանհանգստանալ: 

2018-ի ապրիլ-մայիսին համարյա թե ազգովի Փաշինյան Նիկոլին կարգեցինք վարչապետ ու դժբախտություն բերեցինք մեր գլխին: Բայց հունիսի 20-ին գալու է այն պահը, երբ քվեարկության խցիկում պետք է ազատվենք նրանից: Ազատվենք Փաշինյան Նիկոլ կոչեցյալ անձից, որպեսզի չկորցնենք մեր պետականությունն ու մեր հայրենիքը, չվերածվենք թուրքի ծառայի կամ նույնիսկ ճորտի: