Բռնաբարության մեջ մեղադրվող Բրիտանիայի թագուհու որդուն զրկել են զինվորական կոչումներից

Բռնաբարության մեջ մեղադրվող Բրիտանիայի թագուհու որդուն զրկել են զինվորական կոչումներից

Բռնաբարության մեջ մեղադրվող Եղիսաբեթ 2-րդ թագուհու որդուն՝ արքայազն Էնդրյուին, զրկել են զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից:

Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թագուհու հավանությամբ և համաձայնությամբ Յորքի դուքսի պատվավոր զինվորական կոչումները և թագավորական հովանավորությունները վերադարձվել են թագուհուն: Յորքի դուքսը չի կատարի որևէ պետական ​​պարտականություն և կպաշտպանի իրեն այս հարցում որպես ֆիզիկական անձ»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրին հայց էր ներկայացրել Մանհեթենի դաշնային դատարան՝ մեղադրելով արքայազն Էնդրյուին 17 տարեկանում իրեն իբրև բռնաբարելու մեջ։

Արքայազն Էնդրյուն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ սիրավեպ չի ունեցել Վիրջինիա Ջուֆրիի հետ։