ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դառել է Նիկոլի ԱԽՔ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դառել է Նիկոլի ԱԽՔ

Ռուսաստանից որ եկավ Նիկոլ Փաշինյանը, «նաշադիրը թունդ էր»՝ հաջորդ օրերին այնպես հարձակվեց ժողովրդի վրա, ասես պապակ պռոշներով աղբյուրի ծորակից ջուր քամելիս լիներ։ Ուժային բոլոր խողովակներն օգտագործեց, որ վերջին կաթիլ ջուրն էլ քամի։ Աղջիկ, տղա, ահել, ջահել, անչափահաս, ծերունի, պատգամավոր, լրագրող ոչ մեկին չէր խնայում։ Պարզից էլ  պարզ էր, պարզաբանում պետք չէր,  որ նա ՀԱՊԿ-ային հանդիպումներից գոհ չի եկել։ Շարքային քաղաքացու «աչքաչափով» կարելի էր իրադրությունը գնահատել։ Հետո մամուլում  շրջանառվեց, որ նա (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերը, անհնազանդության ակցիաները ճնշելու: Նրանք էլ մերժել են։ 

Մարդիկ հենց այդպես էլ մտածում էին, որովհետև աննախադեպ բռնություններն իրականացվեց Նիկոլի ՀԱՊԿ-ից գալուց հետո։ 
Ինչևէ, այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն

Գրիգորյանը հերքեց  տեղեկությունը, թե Փաշինյանը ՀԱՊԿ-ից աջակցություն է խնդրել։ Նրա հայտարաությունից հետո՝ ով կասկածում էր, որ Նիկոլ Փաշինյանը «դրսից տղա է կամեցել բերի» նա՛ էլ համոզվեց, որ այդպես էլ եղել է։ Սովորաբար որևէ բանի չարձագանքող իշխանությունը, երբ մի բանի արձագանքում է, դա կոչվում է ինքնապաշտպանություն։  հենց դրա համար է, որ մարդիկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին դիտարկում են որպես Նիկոլի ԱԽՔ։  

ԱԽՔ-ը կարո՞ղ է ճիշտ բացատրություն տալ, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից գալուց հետո ուժայիններին «լիցքավորել»։ Կամ ինչու՞ այսօր ուժայիններին հրահանգ է տվել, որ պուպուշ ու նուրբ վարվեն ժողովրդի հետ։ Հանկարծ դրան Հրապարակը   չխաբվի ու զիջումների գնա։