Բնակչից խաբեությամբ առձեռն ստացել է գումար՝ վարկ ստանալու օգնելու պատրվակով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի բնակիչը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակչից առձեռն ստացել է գումար՝ վարկ ստանալու օգնելու պատրվակով։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարծիքներ