Երկիր մոլորակին սպասվում է մագնիսական փոթորիկ
Ռուսական Գիտությունների ակադեմիայի Արեւա-Երկրային ֆիզիկայի ինստիտուտի տեղեկացմամբ, Երկիր մոլորակին է մոտենում պլազմային ամպ, որն արտանետվել է Արեգակի կողմից։ Գրեթե 100 տոկոսանոց հավանականությամբ, այդ ամպը մեր մոլորակի հետ կբախվի այսօր՝ սեպտեմբերի 12-ին։ Սա արդեն երրորդ պլազմային արտանետումն է, որ վերջին օրերին տեղի է ունեցել Արեգակի կողմից։ Այս անգամ պլազմային ամպի եւ մեր մոլորակի բախումը գրեթե անխուսափելի է։ Սպասվում է մագնիսական փոթորիկ։
Գիտնականները կարծում են, որ Երկրի մագնիտոսֆերայի գրգռումը կհասնի G2 մակարդակի, ինչը համապատասխանում է միջին ուժգնության մագնիսական փոթորկի մակարդակին։ Մագնիսական փոթորիկը կարող է ազդել մարդկանց ինքնազգացողության վրա, հատկապես եթե մարդիկ մեթեոզգայուն են։ Խորհուրդ է տրվում պահպանել որոշակի զգուշավորություն, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։ Հնարավոր է նաեւ կապի, էլեկտրամատակարարման համակարգերում աշխատանքային խափանումներ լինեն, նշում են գիտնականները։
Կարծիքներ