Գռեհիկ, ստոր, բացարձակ սուտ է, իրականությունը ճիշտ հակառակն է

Պետք է ընդունել, որ արդեն մի քանի տարի է ինչ շատ ցայտուն թրքամետ տեղեկատվական դոմինանտություն է տիրում հայաստանյան տեղեկատվական դաշտում ։
Այս պարագայում հատկանշական է, որ այժմ ակնհայտ ազդակներ են ի հայտ եկել, որոնց միջոցով կարելի է նույնականացնել թուրքամետ հինգերորդ շարասյան ներկայացուցիչներին` տարատեսակ բլոգերների, ֆեյսբուքչիների, խոսացող գլուխների շարքից, որոնք առավոտից երեկո մեր վրա վախեր են «վաճառում»։
Օրինակ , ուշադրություն դարձրեք, թե ովքեր էին Զատիկի օրը տվայտվում Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարում իսրայելահայերի կողմից բարձրացված Արցախի դրոշի կապակցությամբ։
Այն, որ հայկական տեղեկատվական (հիմնականում իշխանամետ) հատվածը, ըստ էության, սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն արդեն գաղտնիք չէ։
Ավելին, թուրքական շահերը սպասարկող, այսպես կոչված, հայերը (չնայած դրանց մոտ հայկական ոչ մի բան չի մնացել) չեն էլ թաքցնում, որ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, հիմնավորելով, որ անում են դա իբր հանուն «խաղաղության»՝ զուգահեռ իրենց ադրբեջանասիրությունը փաթեթավորելով մարդկանց մեջ հատուկ սերմանած պատերազմաֆոբիայի «մեջ»։
Դատեք ինքներդ, նրանք ասում են, որ Արցախի ցանկացած հիշատակումը լարվածություն է առաջացնում, և նույնիսկ մեր հիշողությունը, թե` ով ենք մենք, որտեղից, ինչու են մեզ սպանել, կարող է պատերազմի առիթ դառնալ։
Եվ մեզ ասում են, որ եթե մոռանանք ամեն ինչ, ապա մեզ թուրքերը և իրենց վիժվածքածին էթնիկ տարրերը (ադրբեջանցիները) կդադարեն սպանել։
Գռեհիկ, ստոր, բացարձակ սուտ, քանի որ իրականությունը ճիշտ հակառակն է:
Եթե մենք մոռանանք, թե ով ենք մենք և դառնանք բարոյազուրկ, բարոյալքված, առանց հիշողության և պատվի մանկուրտներ, ապա մեզ հաստատ կսպանեն, քանի որ այդ դեպքում մենք կկորցնենք պարզապես դիմադրելու ունակությունը: Ասեմ ավելին, դա արվում է միտումնավոր, փորձելով մեզ դարձնել «հնազանդ գառ» թուրքական զոհասեղանին։
Իսկ Արցախի դրոշի «վտանգավորության» մասին կարելի է ասել հետևյալը. Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական մեթոդներով առաջ է տանում Հայաստանի տարածքում ինչ-որ «արևմտյան ադրբեջանի» ստեղծման դոկտրին, և եթե հետևենք իբր խաղաղասեր-թուրքամետ շրջանակների տրամաբանությանը, ապա օրինակ Հայաստանի անկախության օրը Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը նույնպես կարող է պատերազմի առիթ հանդիսանալ, քանզի վստահաբար «նյարդացնելու» է թուրք-ադրբեջանական հակահայ տանդեմին։
Համաձայնվեք, որ այս պարագայում Արցախի դրոշի շուրջ «թավշյա» տվայտանքներն ուղղակի թուրքամետ ապուշություն են իրականում:
Այնպես որ, տվյալ դեպքում ընդամենը գործ ունենք սովորական թուրքամետ մանիպուլյացիայի հետ, ավելի ճիշտ՝ խաղաղության օրակարգի շահարկման հետ, որի ներկայիս տրամաբանությունը անխուսափելիորեն բերելու է ծանրագույն կորուստների և դաժան նվաստացման։
Կամուրջ հասարակական նախաձեռնության համահիմնադիր
Արման Աբովյան
Կարծիքներ