«Բաքու սուդ ա քինամ, Մահմեդի սուդնա»

«Բաքու սուդ ա քինամ, Մահմեդի սուդնա»

Եթե մեր թշնամուն հարցնես՝ նա հայ զինվորի սխրագործությունների մասին շատ բան կպատմի։ Մեր թշնամին, հետաքրքրվողներ եթե լինեն, փաստերով կներկայացնեմ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր շատ  հերոսներիի դիակները վերադասի ձեռքը չեն տվել։ Իրենցից թաքուն, մի «նշան արած տեղ» թաղել են, պատերազմի ավարտից հետո ծնողները գտել են իրենց որդիներին։ Հերոսին անգամ թշնամին է գնահատել

։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Հնգամյա իշխանությունն ինքն է ընկել հերոսների հետևից ու չեմ զարմանում, երբ մեր հակառակորդին գել ու գազան է դարձրել, մեր տղաներին էլ այնպես նսեմացված, որ թվում է, թե նրանք հանձնվելուց, գերի ընկնելուց բացի ուրիշ բան չգիտեն։ Բայց հո սերնդակիցներս գիտենք, թե ինչ կամքի ու ոգու տեր է եղել մեր զինվորը, հրամանատարն ու Բանակը։ Ու նաև գիտենք, թե մեր հակառակորդի զինվորներն ինչպիսին են եղել։ Նրանց ,«ծեծելով էին ծառայության տանում», մերոնք մահապարտների խումբ էին ստեղծում, երգ ու պարով գնում ծառայության։ Այդ շրջանում մի դատ էր գնում, Արցախում էին պատմում ու միայն այս պատմությունը կարող է վկայել, թե ինչպիսին է եղել ադրբեջանցի զինվորը․   

«Ուրեմն Բաքու սուդ ա քինամ , Մահմեդի սուդնա: Ջահիլ տղայա: Մի մարդա ինում սպանած: Փոշտալյոնինա սպանած ինում:

Սուձյան  հըրցընում ա.

-Մահմեդ, ջահել տղա յիս, էն փոշտալյոնին խեյ ես սպանալ:

Մահմեդն ասում ա.

-Դե ասեմ, գիդացեք էլի: Հեն եմ իլալ կաղնած , էն փոշտալյոնը եկալա, ասալ.

- Մահմեդ, զակազնոյ նամակ օնիս :

Ասալ եմ՝ ինձ տո, ասալա.
-Մի հետ պար յեք, քեզ տամ: Պար եմ յեկալ, ինձա տվալ, յեշալ եմ  տեսալ՝ վայենկամատի պավիսկան է»: