Այս պահին Արցախում բնակվող բնակիչներ, եկեք Երեւան․ Հովհաննես Դավթյան

Այս պահին Արցախում բնակվող բնակիչներ, եկեք Երեւան․ Հովհաննես Դավթյան

Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
«Այս պահին Արցախում բնակվող բնակիչներ, եկեք Երեւան:
Խոստանում ենք Ձեզ տրամադրել կացարան եւ ապահովել անվտանգությունն ու բարվոք կենցաղը` մինչ ռազմական դրության եւ ռազմական գործողությունների ավարտը:
Խնդրում եմ տարածել!»։ 

Նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով՝ ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։