Խորհրդարանի մեծամասնությունը կողմ է եղել կորոնավիրուսային սահմանափակումների վերացմանը

Խորհրդարանի մեծամասնությունը կողմ է եղել կորոնավիրուսային սահմանափակումների վերացմանը

Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի մեծամասնությունը կողմ է արտահայտվել հակակարոնավիրուսային սահմանափակումների վերացմանը այն մարդկանց համար, ովքեր արդեն պատվաստվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Այլ մանրամասներ չեն նշվում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես, հիշեցնենք, որ խոստացել էր մինչեւ աշուն երկրի բոլոր քաղաքացիներին ապահովել կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութերով: Նշենք, որ Գերմանիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չի կայանա գարեջրային «Օկտոբերֆեստ» փառատոնը, իսկ Անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսն էլ կկայանա ոչ առկա ռեժիմով: