Բայրամովը Լաչինի միջանցքի հարցով կեղծ տեղեկություններ է ներկայացրել ՄԹ պետնախարարին

Բայրամովը Լաչինի միջանցքի հարցով կեղծ տեղեկություններ է ներկայացրել ՄԹ պետնախարարին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի գծով պետական նախարար Լեո Դոկերտիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի հեռանկարները։

«Նախարարը պետնախարարին տեղեկացրել է Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի մասին։ Նշվել է, որ բողոքներն անօրինական տնտեսական գործունեության եւ Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման դեմ ադրբեջանցի ժողովրդի օրինական իրավունքն են, որ չկա որեւէ հիմք շրջափակման եւ հումանիտար իրավիճակի հետ կապված բողոքների համար, որ հումանիտար բեռները տեղափոխվում են, եւ այսօրվա դրությամբ ճանապարհով անցել է մոտ 2 000 ավտոմեքենա»,-Բայրամովի խոսքերն է մեջբերել ԱՊԱ-ն։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի պետնախարարը տեղեկացվել է «Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ խոչընդոտների եւ մի շարք սադրանքների մասին, որոնք վերջինն ստեղծում է հետհակամարտային շրջանում գործընթացը կարգավորելու ճանապարհին»։