Ամուսնալուծվելիս կիսում են նույնիսկ ինստագրամյան օգտահաշիվը

Ամուսնալուծվելիս կիսում են նույնիսկ ինստագրամյան օգտահաշիվը

Մոսկվայում դատարանը ամուսնալուծության դատական գործ է քննում կապված այն բանի հետ, որ ամուսնալուծվողները որոշել են կիսել նույնիսկ ինսագրամյան օգտահաշիվը։ Որքան էլ ծիծաղելի կարող է հնչել առաջին հայացքից, սակայն իրականում օգտահաշիվը բավական լուրջ եկամուտ է բերում։ Այն ունի ավելի քան մեկ միլիոն բաժանորդ եւ ամսական եկամտաբերությունը էջի կազմում է 300 հազար ռուբլի։

Ռուսական օրենսդրությունը չունի կարգավորումներ նմանատիպ թվային սեփականության հետ կապված։ Փաստաբանները երկու տարբերակ են առաջարկել, կամ եկամտի բաժանման համաձայնագիր կնքել, կամ հրավիրել սոցկայքց ներկայացուցիչ դատական նիստերին, որպես երրորդ կողմ։