Սիրիայի փաստացի առաջնորդը սպառնում է պաժել Ասադի կողմնակիցներին

Սիրիայի փաստացի առաջնորդը սպառնում է պաժել Ասադի կողմնակիցներին

ղՍիրիայի նոր իշխանությունները պատասխանատվության կենթարկեն «հանցագործներին, մարդասպաններին, հետախուզության և բանակի սպաներին, որոնք ներգրավված են սիրիացի ժողովրդի խոշտանգումների մեջ»:

Այս մասին ասել է երկրի փաստացի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին: «Մենք պահանջելու ենք, որ ռազմական հանցագործները արտահանձնվեն այն երկրներից, որտեղ նրանք փախել են, և նրանք կստանան իրենց արժանի պատիժը։ Մենք համաներում ենք հայտարարել զորակոչով ծառայածների համար, սակայն նահատակների արյունը և բանտարկյալների իրավունքները մասունք են, որը մենք երբեք թույլ չենք տա, որ մոռացվի»,- ասել է ալ-Ջուլանին: