Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Չինաստանում Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների փոխանցած տեղեկությունները։

Նշենք, որ մահացածներից 38-ը գտնվել են Ուխան քաղաքում։ Մեկական մահեր էլ գրանցվել է նահանգի այլ քաղաքներում։ Չինաստանի քսանինը նահանգներում եւ քաղաքներում առկա է 1303 հաստատված դեպք։ Ներկայումս 13967 մարդ, ովքեր ունեցել են սերտ շփում վարակակիրների հետ, գտնվում են բուժհսկողության ներքո։