Երեխաներին կփորձեն հետ պահել WhatsApp հավելվածից
Հայտնի WhatsApp հավելվածը, որը պատկանում է Meta ընկերությանը, մտադիր է տարիքային պարտադիր ստուգման կարգ մտցնել մի շարք երկրների օգտատերերի համար։ Այս մասին հայտնում է WaBetaInfo-ն։ Նորամուծությունը կապված է այն բանի հետ, որ Եվրոպայում սահմանվել է նվազագույն տարիքային շեմը՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու համար, սակայն WhatsApp-ը դեռ նման նույնականացման համակարգ չունի։
Նշենք, որ Եվրոպայում սահմանված նոր կարգով, ինտերնետ ծառայությունից օգտվելու իրավունք ունեն սկսած 13 տարեկան երեխաները։ WhatsApp-ի տարիքային նույնականացման նոր համակարգով անձը, ով գրանցվում է հավելվածում, պարտավոր կլինի ներմուծել իր ծննդյան տարին ու ամիս ամսաթիվը։ Այն գաղտնի է պահվելու, սակայն առաջին ներմուծումից հետո այլեւս փոփոխման ենթակա չի լինելու։ Նշենք նաեւ, որ ԱՄՆ մի շարք նահանգներում եւս մտադիր են ինտերնետ ծառայությունից օգտվելու տարիքային նվազագույն շեմ սահմանել՝ հանուն անչափահասների՝ համացանցային կենսագրության անվտանգության։
Կարծիքներ