Նախկին նախագահին էլեկտրոնային թեւնոց են հագցրել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել, որից երկուսը՝ պայմանական՝ «կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի» համար, մեկ տարի ժամկետով էլեկտրոնային թեւնոց կկրի եւ պատիժը կկրի այդ կերպ։ Այսպես որոշել է ֆրանսիական Վճռաբեկ դատարանը, համարելով, որ նախկին նախագահի հանդեպ կայացված դատավճիռն արդարացի է եւ վերջնական։
Նրա հանդեպ դատավճիռը կայացվել էր դեռ 2021 թվականին։ Նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական, մեկը՝ տնային կալանքի ձեւով՝ էլեկտրոնային թեւնոց կրելու հնարավորությամբ։ Սակայն յոթանասունամյա Սարկոզիի համար սահմանվել է տանից ներս ու դուրս անելու գրաֆիկ։ Թեեւ ֆրանսիական օրենսդրությամբ՝ 70-ն անց դատապարտյալները կարող են հայցել վաղաժամ-պայմանական ազատում, սակայն նախկին նախագահ Սարկոզին այդ իրավունքից չի օգտվել։
Կարծիքներ