Ինչու՞ պաշտոնյան փոխեց ֆեյսբուքյան գրառումը

 Ինչու՞ պաշտոնյան փոխեց ֆեյսբուքյան գրառումը

Ֆեյսբուքյան էջերը դարձել են պետական լրատվություն։ Այդ առումով  պետական պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջում մի բան գրելու ժամանակ լավ կանեն մտածեն, նոր գրեն։ Ոչ թե գրեն, հետո ներողություն խնդրեն կամ գրեն, հետո «ջնջեն»։ Մի նոր ձև էլ է հայտնվել, գրել՝  հետո նույն գրառումը այնպես փոխել, որ երբ բացես՝ ասես, լավ բա էս ի՞նչ եղավ։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

Հովսեփ ԿուբաՏյան
«Քանի բոլոր նրանք, ովքեր մեր երկրի էներգետիկ անվտանգությունը զրոյացրել են, աջ ու ձախ խոսում են գազի գնի մասին հիշեցնեմ, որ գազի գինը չի թանկանում, եթե նույնիսկ թանկանում է, ապա գազը, իսկ գազի գինը կարող է բարձրանալ, բայց ոչ թանկանալ»

Կայքերից մի քանիսը տեղադրեցին գրառումը։ Խայտառակ գրառում։ Չի հասկացվում՝ ի՞նչ աճպարարություն է անում պաշտոնյան։ Ի՞նչ է ուզում ասել։ Մինչ բացում ես էջը՝ համոզվելու, թե ինչ է ուզում ասել, տեսնում ես գրառումը փոխել է։ Մտածում ես՝ լավ, ինչու՞ պաշտոնյան փոխեց գրառումը, երբ նորը ավելի զավեշտալի է։  

Հովսեփ ԿուբաՏյան
Քերականական լիկբեզս գազի գնի մասին ահագին մարդու գնի մասին ստույգ պատկերացում թույլ տվեց կազմել։ Այդքան էժան մի եղեք։ Շուտով ձեզ նույնիսկ մեկ խորանարդ մետր գազի գին չեն տալու։

Լրագրողները գրառումներ տեղադրելուց առաջ ստիպված պիտի նկարեն, որ պաշտոնյան  հրաժարվելու դեպքում փաստ ունենան։ Վախենամ թե այս գրառումն էլ փոխի։ Թե չէ ո՞նց հասկանալ՝ ՝ «Շուտով ձեզ նույնիսկ մեկ խորանարդ մետր գազի գին չեն տալու»։