ԱՄՆ-ի միլիարդատերերը պետությունից հարուստ են

ԱՄՆ-ի միլիարդատերերը պետությունից հարուստ են

ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի սպառնալիքի ֆոնին գնահատվել է միլիարդատերերի թիվը, որոնց կարողությունը գերազանցել է 49,47 միլիարդ դոլարը։

Հենց այդքան գումար ունի երկրի ֆինանսների նախարարությունը՝ կառավարության պարտավորությունները կատարելու համար։ 

Նման գործարարների թիվը հասել է 25-ի, գրում է The Hill-ը։

Վարկանիշը կազմվել է Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ինդեքսի հիման վրա։ 

Ցուցակում, սակայն, չկա գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը, ում կարողությունը գնահատվում է մոտ 94,5 միլիարդ դոլար։ 

Ցուցակը գլխավորել է LVMH (Moët Hennessy - Louis Vuitton) գործադիր տնօրեն Բեռնար Առնոն՝ 189 միլիարդ դոլարով։ 

Նրան հաջորդում են Twitter-ի, Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ $179 մլրդ, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $139 մլրդ։

Microsoft-ի գործադիր տնօրեն Բիլ Գեյթսի կարողությունը 125 մլրդ դոլար է, Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի կարողությունը՝ 112 մլրդ դոլար, իսկ L'Oreal-ի ժառանգորդ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսինը՝ 87,2 մլրդ դոլար։