Ժամը 18:00-ին հանրահավաք՝ նախագահի հետ հանդիպումից հետո

Ժամը 18:00-ին հանրահավաք՝ նախագահի հետ հանդիպումից հետո

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով առաջիկա հանդիպման տեղի ու վայրի մասին:

«Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը», - նշված է հաղորդագրության մեջ: