Պատգամավորները կարող են միմյանց դիմել «արա, ախչի» պարզ բառերով

 Պատգամավորները կարող են միմյանց դիմել «արա, ախչի» պարզ բառերով

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ  կարևորում էր Սահմանադրական դատարանի դերը։ Երբ լսում ես, թվում է՝ եթե Սահմանադրական դատարանի հարցն էլ «գեղական կարգով լուծեն, հորով- մորով անեն», ապա երկրում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Երկրի վիճակի ամենամեծ մեղավորը, ըստ Միքայելյանի, հենց Սահմանադրական դատարանն է։ Նույնը բանը «Իմ քայլը» ասում էր նաև Ազգային ժողովի լուծարման ժամանակ։ Ասում էին, որ դրանից հետո ամեն ինչ կփոխվի՝ ներդրումներ կլինեն․․․ Ազգային ժողովը համարում էին ամենակարևոր օղակը՝ երկրի առաջնահերթ օրենսդրական խնդիրները լուծելու համար։

Հիմա ո՞նց հավատանք՝ Օրենսդիրը «վերցրին իրենց ձեռը», Ազգային ժողովի պատգամավորը Օրենսդրի ղեկավարի ազգանունը չի հիշում։ Ասում է՝ Արարատ ջան կներես, ազգանունդ մոռացա։ Հետո էլ ոսկի գտածի պես, երբ Ազգային ժողովի նախագահի ազգանունը հիշում է,- ուրախանում է՝ «կներեք, պարոն Միրզոյան»։

Չի բացառվում, որ մի օր էլ նախագիծ կներկայացնեն, որ միմյանց անուն- ազգանունով չդիմեն՝ ասեն՝ արա, ախչի․․․ Եթե ԱԺ նախագահի ազգանունը չեն հիշում, այդքան պատգամավորների անունները ո՞նց հիշեն, որոնց մեծ մասին հանրությունը չի էլ ճանաչում, գուցե օրենք ընդունեն,  որ միմյանց անուն- ազգանունով չդիմեն՝ ասեն՝ արա, ախչի․․․

Նման մարդկանց նախաձեռնությանը ո՞նց վստահես։ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրան դատարանի դատավորներին վաղաժամ «կենսաթոշակի ուղարկելու» նախագիծ է ընդունում, երբ չգիտի ԱԺ նախագահի ազգանունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագծին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր  Սասուն Միքայելյանը ելույթի ժամանակ մոռացել էր ԱԺ նախագահի ազգանունը։