Վովա Փաշինյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը

Վովա Փաշինյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ 

Վարչապետի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայրիկի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ ուրբաթ, Իջեւանի գերեզամատանը։

Նշենք, որ Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։