Անմահացել է Գրիգոր Գրիգորյանը. նա Արգավանդից էր

Անմահացել է Գրիգոր Գրիգորյանը. նա Արգավանդից էր

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտնում է.

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ հանուն հայրենիքի անմահացել է Մասիս համայնքի Արգավանդ գյուղի սիրելի զավակ Գրիգոր Համլետի Գրիգորյանը: 

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն Ձեզ:

Գ. Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Արգավանդի սբ. Սարգիս եկեղեցում: