Ծնվել ես ծնկած

Ծնվել ես ծնկած

Ծնվել ես ԾՆԿԱԾ

Ծնվել ես ԾՆԿԱԾ, հոգիդ առած
Փնտրել ես քեզ, գտել ուրիշին
Նեղացրել ես քեզ, փնտրել ուրիշին
Տենչացել ես շատ՝ թերմացքի դիմաց
Դառնությունդ՝ լեղի դարձած
Մագլցել ես գիշերով
Սողացել ես վախերով
Քնել ես կանգնած, մեկ աչքդ միշտ բաց
Սպասել ես ու երազել
Չարությունդ ես հիշել, բարին չես տեսել
Չես կայացել ու վշտացել
Կշտացել ես արյունով
Մարդկանց կյանքեր ես կործանել
Սուտ ու կեղծիք տարածել
Նորից խաբելով՝ քայլել ու տեղ ես հասել
Խոստացել ես, ձախողել
Իրականը թաքցրել, ֆըռըցրել ես ու շեղել
Ստով ժողովուրդ ես կերակրել
Չես կշտացել
Սատանա, ԴԱՎԱՃԱՆ ես որոնել և քեզ ես գտել
Չարացել ես ու հիշել
Եղբորը եղբոր դեմ ես հանել
Պառակտել ես, թուլացրել
Փորդ լցրել, լայվ ես մտել
Մեղադրել ես, սպառնացել
Մարդկանց հավատն ես հոշոտել
Ցնծացել ես տեղովդ
Վրեժիդ ծարավն ես հագեցրել
Պարտության առաջնորդ ես դարձել
Գաղտնագողի՝ թուրքին ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ես հանձնել
ՀԱՅԻ արժանապատվությունն ես սպանել
Գոյության քարը քարին չես թողել
Մեր բոլորի տունն ես այրել
Քո տեղն ու տունը՝ պահել
Հիմա քշվում ես պատմություն
Հայի տառապանքի սև էջը բացելով, արյունն ու արցունքը հեղելով
Մեր ապագան կասկածի տակ դնելով
թուրքի տուն երջանկություն բերելով
Դարի անեցքը վաստակելով:

Թադևոս Ավետիսյան
ՀՀ քաղաքացի, ՀՅԴ կուսակցության անդամ