«Հրապարակ». Տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի փակ հանդիպումը իշխող խմբակցության հետ. որն է քննարկման թեման

«Հրապարակ». Տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի փակ հանդիպումը իշխող խմբակցության հետ. որն է քննարկման թեման

Հունվարի 16-ին տեղի կունենա իշխող խմբակցության եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փակ հանդիպումը։ Այն նախաձեռնել են իմքայլական պատգամավորները, այն տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում։

ԱԳ նախարարին հյուրընկալելու գլխավոր պատճառներից մեկը Իրան-ԱՄՆ սրացումների եւ տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին քննարկումն է։ Չնայած կան տեղեկություններ, որ իշխող ուժը պատրաստվում է գործադիրի ներկայացուցիչներից բոլորի հետ հերթով նման հանդիպումներ ունենալ։