Արցախում որ ուժերը կանցնեն խորհրդարան

Արցախում որ ուժերը կանցնեն խորհրդարան

Արցախում երեկ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ էին, նախնական արդյունքների համաձայն՝ Ազգային ժողով են անցնում Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Սամվել Բաբայանի՝ «Միացյալ Հայաստանը» եւ  մեկ մանդատ էլ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունից կստանան: Սկզբում պատկերն այսպիսին է եղել՝  50%ից ավելի ձայներով Ա.Հարությունյանի կուսակցությունը. 26%ով Սամվել Բաբայանի , 5%-ական տոկոսով  ՀՅԴ-ն ու  Վիտալի Բալասանյանի կուսակցությունը:

Ավելի վաղ գրել ենք նաեւ, որ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ երկրորդ փուլն Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ անխուսափելի է լինելու: