Աղվան Հովսեփյանը կարող է ընկնել կոմայի մեջ․ շտապ նիստ անցկացնելու միջնորդություն է ներկայացվել

Աղվան Հովսեփյանը կարող է ընկնել կոմայի մեջ․ շտապ նիստ անցկացնելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու հարցով հրատապ նիստ անցկացնելու համար։ Պաշտպանների պնդմամբ՝ Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի չափից ավելի բարձրացում է տեղի ունեցել, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ կոմայի մեջ հայտնվելուն։ Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում պաշտպանները նշել էին նաև, որ Հովսեփյանը առողջական մի շարք խնդիրներ ունի, որոնոցից մեկով էլ պայմանավորված այսօր պատրաստվում են վիրահտել նրան, սակայն թե կոնկրետ ինչ վիրահատության մասին է խոսքը, պաշտպաններից Երեմ Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել՝ տեղեկացնելով, որ չունի ՀՀ նախկին գլխավոր դատախազի համաձայնությունը վիրահատության մասով մանրամասներ ներկայացնելու համար։