Արմավիրում խեղդամահ են լինում. Քաղաքապետարանն ահազանգերն անտեսում է

Արմավիրում խեղդամահ են լինում. Քաղաքապետարանն ահազանգերն անտեսում է

Արմավիր քաղաքում այս պահին ընթանում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։

Ըստ որոշ խոսակցությունների՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը բոլոր աշխատանքները պետք է ավարտած լինեն։

Առաջին հայացքից դրական գործընթաց է, ի վերջո բարեկարգվում են ճանապարհները, ինչն այս իշխանության արած ակնհայտ միակ գործն է, որով տեղի-անտեղի գլուխ են գովում իշխանականները։

Սակայն, այստեղ մեծ խնդիր կա. բարեկարգմանը զուգահեռ գիշեր-ցերեկ փոշու ամպեր են քաղաքում, ինչպես բնակիչները նշեցին՝ խեղդամահ են լինում։

Տաքսու վարորդներից մեկն էլ մեզ բողոքեց՝ օրեր առաջ ահազանգել  է քաղաքապետի քարտուղարուհուն, խնդրել՝ ջրցան մեքենա ուղարկել՝ վիճակը մեղմացնելու համար, սակայն այդպես էլ սպասված ջրցանը չի եկել։