Ամուսնուս զանգից եմ իմացել, որ հացադուլ է անում. Բաքվում պահվող Վիգենի կինը մանրամասներ է պատմում

Ամուսնուս զանգից եմ իմացել, որ հացադուլ է անում. Բաքվում պահվող Վիգենի կինը մանրամասներ է պատմում

Զանգ եկավ հեռախոսիս, վերցրեցի ու լսեցի Վիգենի ձայնը, ինձ ասաց՝ Լինդա, այդ ես եմ, Վիգենը: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Բաքվում ապօրինի պահվող ռազմագերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան:

«Նա ինձ հետ ընդամենը երկու-երեք րոպե է խոսել, ասաց, որ արդեն տասնհինգ օր է հացադուլ է անում, որովհետև իրեն թույլ չէին տալիս որևէ կերպ կապ հաստատել մեզ հետ: Նա ասաց, որ ուզում էր ինձ հետ խոսել, ձայնս լսել»,-ասաց Լինդան:

Վիգենի կինը պատմում է, որ կապը հանկարծակի անջատվել է, Վիգենը չի հասցրել իրեն նույնիսկ հրաժեշտ տալ՝ նորմալ չեն էլ կարողացել զրուցել:

«Դուք հասկանո՞ւմ եք, իմ սիրելին, իմ ամուսինը հացադուլ է անում, առանց այն էլ նրա առողջական վիճակը ծանր էր, ես չեմ կարող լավ լինել, ես չեմ դիմանում: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում հացադուլ անելը: Ես մենակ եմ մնացել իմ ցավի հետ, իմ ամուսինը Բաքվի բանտում է, ես մենակ եմ մնացել իմ ցավի հետ: Ես չեմ կարողանում քնել, հաց ուտել՝ բժիշկները ստիպված ինձ դեղեր են նշանակել, բայց ես այլևս չեմ դիմանում»,- կիսվեց Վիգենի կինը:

Վիգենի ապօրինի գերևարության դեմ պայքարող Լինդան թակել է բոլոր հնարավոր դռները, սակայն ապարդյուն: Բաքվում պահվող ռազմագերու կնոջն ամենաշատը վիրավորում ու ցավ է պա