Տարբեր ԱԱԾ տնօրեններ, պայքարի նույն ձեռագիր․ ո՞րն է պատճառը

Տարբեր ԱԱԾ տնօրեններ, պայքարի նույն ձեռագիր․ ո՞րն է պատճառը

Եկեք պարզ զրուցենք։ Գեներալ Մանվելի գործը ինչու՞ այդպես հեշտ «հորով- մորով արեցին», ինչու՞ մարդիկ այդքան շուտ համոզվեցին ներկայացված փաստերի մեջ։ «Հեղափոխության» սկիզբն էր, ու մարդկանց թվում էր , թե նորերը Սրբեր են, եկել են բոլոր օլիգարխներին հարստությունը վերցնեն ու իրենց տան։ Գագիկ Ծառուկյանի գործն էլ նույն ձեռագիրն ունի։ Ասել է թե ԱԱԾ տնօրենը փոխվել է, բայց ձեռագիրը նույնն է։ էլի թղթային պեղում- հայտնագործություններ, պարզունակ սխեմաներով․․․ Բայց ամենակարևորը՝ մարդուն վարկաբեկման տարբեր գործիքներով այնպես թուլացնել, որ ինքը չկարողանա պաշտպանվել։ Հանրությանը որպես զենք օգտագործել, որ նա չընդվզի, չասի՝ ինչու՞ եք այդպես անում։ Ինչևէ, ձեռագիրը նույնն է։ Արթուր Վանեցյանը երևի ինչ որ ժամանակ կխոսի ու կհասկանանք՝ Մանվելի «թղթային մասը» ի՞նքն է հավաքել», թե՞ ներկայացրածը ընդունել է։ Այն, ինչ կատարվել է Մանվելի դեմ, նույն ձեռագիրն է աշխատում։ Երկու դեպքում էլ ԱԱԾ պարտականությունները կատարում է նույն մարդը, ում ենթակայության տակ է ԱԱԾ-ն։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը շատ դիպուկ գրառում է արել՝ ազգին երկրորդ անգամ ՛՛Տուշոնկա՛՛ շոուով չես զարմացնի, ուրիշ բան մտածիր։

Եթե պրոֆեսիոնալիզմ լիներ, հաշվի կառնվեր, որ այն, ինչ անցել է Մանվելի պարագայում, Ծառուկյանի դեպքում չի անցնելու։ Շատ ջրեր են հոսել, քիչ չէ երկու տարին, գետի հատակը երևում է արդեն, ու մարդիկ տեսնում են։ Սա շատ կարևոր բան է, երբ մարդը տեսնում է։  Տեսնել դեպքերի ընթացքը, հասկանալ՝ ինչը ինչի համար է կատարվում, դատել՝ ինչը ինչից հետո կատարվեց ու շատ կարևոր մի բան՝ հանրությանն այլևս որպես զենք հնարավոր չէ օգտագործել։ Մարդիկ գիտեն, որ հազարավոր վարկաբեկող գրառումները ուղղորդված են, որ գործում են ֆեյքերի հզոր ֆաբրիկաներ ու գիտակցական թելերով չեն միանում վարկաբեկման գործընթացին։ Ընդհակառակը, դա նրանց գիտակցության մեջ դիմադրություն, ընդվզում  է առաջացնում՝ ստից, կեղտից, կեղծից պաշտպանելու մեկին, ում հարվածում, խոցում են։ Սա խորը հոգեբանական շերտեր ունի, որոնք անկախ կազմակերպված «իրավական գործընթացների», Ծառուկյանից կերտելու են ժողովրդի համար անչափ կարևոր կերպար։