«Իմպրեսոյում» ՀԴ կտրոն չե՞ն խփում

«Իմպրեսոյում» ՀԴ կտրոն չե՞ն խփում
ՀԴ կտրոն, «Իմպրեսո»

Նոր ժամանակների բրենդներից մեկը ՀԴՄ կտրոն տպելու կոչն է, որը ՀՀ վարչապետը շատ է կարեւորում եւ պարբերաբար թվեր ու տվյալներ հրապարակում՝ որպես մեծ ձեռքբերում ներկայացնելով ՀԴՄ կտրոնների քանակը, որը խփվել է հեղափոխությունից հետո։ Եվ իսկապես, շատ կազմակերպություններ սկսել են կտրոններ խփել, երբ անցյալում չգիտեին, թե դա ինչ բան է։

Բայց ուշագրավ է, որ կտրոն տրամադրելուց խուսափողների թվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի կազմակերպությունը։ ՊԵԿ հաշվետվություններում մենք հայտնաբերեցինք, որ վերջինիս պատկանող «Իմպրեսո» սրճարանը, որը գտնվում է Վարդանանց փողոցում, վերջին մեկ տարում 2 անգամ տուգանվել է ՀԴ կտրոն չտպելու համար, իսկ օրերս երրորդ անգամ է տուգանվել եւ ենթակա էր 10-օրյա փակման, եթե ՊԵԿ ակտը չբողոքարկվեր։ Սակայն, ըստ ՊԵԿ-ի, վերջին՝ երրորդ տուգանման որոշումը բողոքարկվել է եւ վերացվել։