Պիտի վերականգնենք մեր հեղինակությունը. Բայրամյան

Պիտի վերականգնենք մեր հեղինակությունը. Բայրամյան

Գերմանիայի հավաքականից կրած պարտությունից արած մեր հետևությունները ցույց կտա հենց առաջիկա հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղից առաջ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց հավաքականի ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

«Ոչ, ոչ, մենք խմբի առաջատարը լինելուց ամենևին էլ որևէ ճնշում չէինք զգում, իսկ հիմա բոլոր տղաները ցանկանում են վերականգնվել նախորդ խաղից հետո, գլխավոր մարզիչ Կապառոսն էլ հանդերձարանում  արդեն ասել է անհրաժեշտ  բոլոր խոսքերը։ Բոլորս էլ հասկանում ենք, թե Գերմանիան ինչ թիմ է։

Շատ կարեւոր է վաղվա խաղը, որին պետք է մոտենալ տաք սրտով եւ սառը գլխով։ Պետք է արժանի խաղ ցուցադրել։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները։

Չեմ կարծում, որ գերմանացիներից կրած պարտությունը բացասական շատ մեծ ազդեցություն կունենա հաջորդ խաղում։ Մենք ունենք բազմաթիվ ուժեղ խաղացողներ։ Բոլորի համար էլ անգին փորձ էր։ Ես առաջին անգամ էի խաղում այդքան հզոր հավաքականի դեմ։ Շատ բան չստացվեց, բայց կարծում եմ՝ հաջորդ անգամ այլ կերպ կխաղանք»,- հավելեց Բայրամյանը։
Հիշեցնենք՝ վաղը՝ սեպտերմբերի 8-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։