Ծիծաղելի է և սուտ. նախկին ղեկավարներն՝ ալիևյան ռեժիմի մեղադրանքների մասին

Ծիծաղելի է և սուտ. նախկին ղեկավարներն՝ ալիևյան ռեժիմի մեղադրանքների մասին

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը պատասխանել են ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք իրենց անվանել են Մոսկվայի շահերը ներկայացնող խմբի անդամներ։

«Ինձ մեղադրել Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ ուղղակի ծիծաղելի է։ Էլմար Մամեդյարովը 5 տարի ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, և, ըստ ամենայնի, դրա համար են փորձում ինձ այս կերպ հիշեցնել նրա մասին։ Այս մեղադրանքները լիովին անհիմն են։ Ինձ Մոսկվայի հետ կապելու ոչ մի համոզիչ պատճառներ կամ հիմքեր չկան։ Սովորել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Սա նշանակում է, որ ես հիմա պետք է բոլոր այս երկրների գործակա՞լ կոչվեմ»,- ասել է Մամեդյարովը։

Ռամիզ Մեհտիևը ևս հերքել է մեղադրանքները, որոնց համաձայն, ինքն ու ալիևյան ռեժիմի մի քանի այլ նախկին նախարարներ, իբր, սպասարկում են ՌԴ շահերը և հանդիսանում են Ադրբեջանում Ռուսաստանի «հինգերորդ շարասուն»:

«Ծիծաղելի լուրեր են տարածում. այս ամենը սուտ է և որևէ հիմք չունի»,- պնդել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայի շահերը ներկայացնող խմբի ղեկավարը «գորշ կարդինալ» մականունով հայտնի Ռամիզ Մեհտիեւն է։ Այս կառույցի կազմում են նաև նախկին նախարարներ Աբուլֆաս Գարաևը, Ազադ Ռահիմովը, Էլմար Մամեդյարովը և ԱԱԽ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովը։