Ղրղզստանի պառլամենտի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Ղրղզստանի պառլամենտի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Կորոնավիրուսից մահացել է Ղրղզստանի պառլամենտի նախկին խոսնակ Մուկար Չոլպոնբաեւը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի տարածած հայտարարությունը։ Չոլպոնբաեւը 70 տարեկան էր։ Վերջինս հոսպիտալացված էր երկրի Հանրապետական կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում։ Չոլպոնբաեւին հոսպիտալացրել էին մայիսի հինգին, իսկ մայիսի տասներկուսին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ եղել է երկկողմանի թոքաբորբ եւ շնչառական անբավարարություն։ Նա նաեւ ունեցել է անոթների եւ երիկամային հվանդություն։