Պայմանավորվել են արագ կարգավորել սահմանային խնդիրները

Պայմանավորվել են արագ կարգավորել սահմանային խնդիրները

Հնդկաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները նախօրեին տեղի ունեցած հանդիպման եւ բանակցությունների ժամանակ պայմանավորվել են հնարավորինս արագ կարգավորել սահմանային խնդիրները։ Բանակցությունների օրակարգում եղել են չին-հնդկական սահմանագծման հարցը Լադակհի լեռնային շրջանում։

Պեկինն ու Դելին պայմանավորվել են նաեւ ապահովել կայունությունը տեղերում, խուսափել ցանկացած միջադեպից, ապահովելով խաղաղություն սահմանային շրջաններում։ Նախորդ բանակցային ռաունդը տեղի էր ունեցել փետրվարի քսանին։ Նշենք, որ Լադակհի շրջանում իրավիճակը սկսել էր լարվել անցյալ տարվա գարնանը։ Անցյալ մայիսին տեղի էր ունեցել բախում չինացի եւ հնդիկ զինվորականների միջեւ մոտ 250 զինվորականի մասնակցությամբ։