13 տարի անց Թուրքիան կմասնակցի Արաբական լիգայի նիստին

Սեպտեմբերի 10-ին Կահիրեում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի արտակարգ նիստ, որին կմասնակցի նաև Թուրքիան։
Պաշտոնական Անկարան նիստին ներկայացված կլինի արտգործնախարարի մակարդակով։
Նշվում է, որ 13 տարվա ընդմիջումից հետո Թուրքիան առաջին անգամ է մասնակցելու նիստին։
Օրակարգային թեման լինելու է Գազայի հարցը, ինչպես նաև Թուրքիա-արաբական երկրներ հարաբերությունները։ Քննարկվելու է նաև ծոցի երկրների հետ հարաբերությունները։
Կարծիքներ