Կառավարությունը հավանություն տվեց հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին

Կառավարությունը հավանություն տվեց  հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին

Կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին։ 

Հայեցակարգի նպատակն է՝ հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման մակարդակը, գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելանա գյուղատնտեսության համախառն  արտադրանքը: