ՀՖՖ-ն վերածեցին PR մենեջմենթի գործակալության

ՀՖՖ-ն վերածեցին PR մենեջմենթի գործակալության

«Հայկական ֆուտբոլի վերջին խայտառակ պարտությունները, անհաջողությունները չեն գալիս մեկ- երկու խաղից, այլ այդ պարտություններն ունեն կոնկրետ հասցեատեր` Արմեն Մելիքբեկյան», -այս կարծիքին է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատի» լեգենդար թիմի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը։

Նա հավելում է.

«Երբ այդ մարդը, ինչ որ մարդկանց ճաշակով, նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, և նշանակողներն էլ առանձնապես ֆուտբոլից չէին հասկանում, ես ասում էի` սրանք ՀՖՖ-ն վերածելու են PR մենեջմենթի գործակալության։ Անցան տարիներ, և ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի` ցավոք։ Ամենամեծ, կոպիտ սխալը, որը ապացուցում է իմ ասածն, այն է, որ սրանք մոռացել էին, որ իրենք Ազգային հավաքական պետք է ներկայացնեն՝ ջարդելով մեր ջահելության մեջքը», -ասում է Պողոսյանը։

«Սրանց կյանքն ամբողջությամբ պարտության խորհրդանիշ է, ոնց որ մեր հայրենիքն են դիլիմ-դիլիմ զիջում, այնպես էլ ֆուտբոլն են փուլ առ փուլ կործանում։ Չունենք նորմալ ազգային առաջնություն, ֆուտբոլային քաղաքականությունն ընդհանրապես զրոյական է, կա միայն սեփական անձը գովազդելու տենդենց ու բուռն գործունեություն, կարծես իրենք են հայկական ֆուտբոլի ստեղծման նախահայրերը։ Ուղղակի կասեմ` ոչնչությունները կամ ոչնչությունների խամաճիկները չեն կարող ստեղծող կամ նախահայր լինել, որքան էլ զբաղվեն ինքնագովազդով։ Գալու է ժամանակը, ու նրանց տեղը լինելու են ոչ թե ՀՖՖ գրասենյակի կաբինետները, այլ՝ մեղադրյալի աթոռը»։