Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացրել է 1,4 միլիոն դոլար

Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացրել է 1,4 միլիոն դոլար

Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Ադրբեջանին հատկացրել է 1,4 միլիոն դոլար, կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետեւանքների արձագանքման համար։ Ըստ Ադրբեջանում ամերիկյան դեսպանատան հայտարարության, այդ գումարից 1 միլիոն դոլարը Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության խողովակով կհատկացվի Ադրբեջանի կառավարությանը խորհրդատվական ծառայություններ իրականացնելու համար, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսին եւ տեխնիկական աջակցություն իրականացնելու համար։ Իսկ 471 հազար դոլարն էլ Պեդեպի խողովակով կհատկացվի համավարակից տուժած միգրանտների կարիքների հոգալու համար։