Իրանում հնարավոր են համարել Միջուկային համաձայնագրի վերականգնումը
Իրանում կարծում են, որ լիովին հնարավոր է նոր պայմաններում վերականգնել Միջուկային գործարքի համաձայնագիրը կամ «Համատեղ համապարփակ գործողությունների պլանը»։ Թեհրանում կարծում են, որ այն լավ հարթակ է բանակցությունների համար, սակայն դրա մի շարք դրույթներ արդեն հնացել են։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբաս Արաքչին։
«Մենք կարող ենք նորից վերադառնալ այդ համաձայնագրին։ Սակայն ճշմարտություն է այն, որ վերջինիս որոշ դրույթներ արդեն հնացել են եւ մեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասել է Արաքչին՝ IRIB-ի փոխանցմամբ։ Նախարարն ասել է, որ Թեհրանը անցյալից դասեր է քաղում եւ մտադիր չէ կանգնած մնալ անցյալում, այլ ձգտում է գնալ դեպի ապագա։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ կարեւոր է, որպեսզի հնարավոր լինի հասնել փոխըմբռնման եւ պայմանավորվել գործարքի թարմացման ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ դա կարող է լինել միայն իրավահավասարության դիրքերից։
Կարծիքներ