Բիզնեսն «ազատագրեցիք» այնպես, ինչպես Ադրբեջանն Արցախն «ազատագրեց»

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյբուքյան էջի գրառումը խուլ ու կույրերի համար է գրված, որոնք ոչ տեսնում, ոչ լսում են , թե Հայաստանում ինչ է կատարվում։ Ասում է՝ բիզնեսն ազատագրված է․
«Մի լավ բան #2
Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ:
Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք»:
Այսինքն ՀՀ քաղաքացին կարող է ուրախանալ, որ առանձին մարդիկ բարգավաճում, ծաղկում են, իսկ պետությունը քայքայվում, փլուզվում է։ Երբ ամբողջը քայքավում, իսկ մի մասը կայանում է։ Պետությունը փլուզվում է բոլոր առումներով։ Այն պետության մեջ, ուր անվտանգություն չկա, բիզնեսի մասին խոսք լինել չի կարող։ Փախցնոցի է։ Արտաքին պարտքից գոնե ամաչիեք, ժողովրդի վիճակը եթե ձեզ ոչինչ չի հուշում։ Առաջին դեմքի տիկնոջ դրամարկղը մի սև արկղի չափ չկա՞, ինչու՞ եք նսեմացնում նրա արկղը։
Բիզնեսի ազատագրումը պայմանավորված կլինի նրանով, եթե «մի զավթիչի բռնած լինեք»։ Ադրբեջանը, երբ Արցախը հայաթափեց, ձեր ազատագրման նման մի բան էր։ Բոլորին դուրս հանեց, ինքը «իրենով արեց»։ Հենց ձեր նմաններն էլ ասացին, որ Արցախը Ադրբեջանինն է, որ Ադրբեջանը ազատագրեց Արցախը։ Դուք բիզնեսը ազատագրեցիք այնպես, ինչպես հակառակորդը Արցախն «ազատագրեց»։
Սրանով ամեն ինչ ասված է։
Կարծիքներ