«Հրապարակ». Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ
Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պատճառով, չնայած մոտ 10 տարի նա եղբոր հետ չէր շփվում: Իսկ հիմա քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ մեզ հասած լուրերի, Նիկոլ Փաշինյանն է ուզում նշանակել, բայց որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ: Նա «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր որդու կինը։
Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաեւ շահերի բախում գոյություն ունի:
Կարծիքներ