Դուք կա՞ք «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկում. Ալումյանը՝ դատավորին (տեսանյութ)

Դուք կա՞ք «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկում. Ալումյանը՝ դատավորին (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չփոփախելուց հետո նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ պատրաստվում են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

Ապա հարց ուղղեց դատավոր Աննա Դանիբեկյանին, թե ինքը կա՞ «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկում:

Ապա հայտարարեց՝ ինքը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդի նախագահին՝ խնդրելով տրամադրել «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը:

Հիշեցնենք, որ վարչապետն էր հայտարարել, որ նախկին իշխանության օրոք դատավորները «պատերի տակ վնգստալով տերեր են ման եկել»