Ինչպես հաղթահարել սթրեսը

Ինչպես հաղթահարել սթրեսը

Ինչպես պայքարել սթրեսի դեմ ու կրճատել սթրեսից սրտային հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, դրան կօգնի առողջ ապրելակերպը, վկայակոչելով ՌԴ Առողջապահության նախարարության մասնագետների խորհուրդները։ Սթրեսը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում լավ քնել, օրը կազմակերպել այնպես, որ աշխատանքի եւ հանգստի փուլերը հաջորդեն միմյանց, ինչպես նաեւ ամեն օր մի փոքր ժամանակ հատկացնել ռելաքսացիային։ Սթրեսի հաղթահարմանը կօգնեն նաեւ աուտոտրեյնինգը, յոգան, բնության գրում պարբերաբար մաքուր օդի դուրս գալը։ Ընդունված այն մտայնությունը, թե ալկոհոլը օգնում է սթրես հաղթահարել, իրականում սխալ է եւ ավելի շատ վնասում է ընդհանուր օրգանիզմին, քան օգնում։