Ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է

Ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է

Մենք երեկ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Այսօր տեղեկացանք, որ ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն եւ տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։

Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գեւորգյանը, ով ծրագրերի ղեկավար է աշխատել ընկերությունում երկար տարիներ եւ մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքը այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գեււորգյանը։ Այսօր առավոտյան «Սիներջիի» Լիլիթ անունով աշխատակցի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել, տնօրենի եւ Անի Գեւորգյանի հետ կապված դեռ որոշում չկա։

Մեր տեղեկություններով, «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։