Մեսսիին ծեծի ենթարկելու սպառնալիքներ հնչեցնող բռնցքամարտիկը նոր գրառում է արել

Մեսսիին ծեծի ենթարկելու սպառնալիքներ հնչեցնող բռնցքամարտիկը նոր գրառում է արել

Իմ երկրի ու իմ երկրի մարզաշապիկի նկատմամբ ունեցած սերս, հարգանքս պարզապես ինձ ստիպել էին մոլորվել։ Ես անպատշաճ մեկնաբանություններ էի արել Արգենտինայի հավաքականի առաջատարի նկատմամբ, որի համար ուզում եմ հիմա ներողություն խնդրել։ Այս մասին քիչ առաջ սոցցանցերի իր էջերում գրել է աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի  բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ ներողություն խնդրելով Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսիից՝ նրա հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։

«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն ֆուտբոլիստից, այլ ողջ արգենտինացի ժողովրդին»,- գրել է Սաուլ Սուարեսը։

Հիշեցնենք՝  Աշխարհի ընթացիկ առաջնության երկրորդ տուրի շրջանակում Արգենտինան մրցում էր Մեքսիկայի հավաքականի հետ։ Խաղից հետո համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես է Մեսսին Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկը գցել գետնին։ Թեպետ հետո ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տարբեր պարզաբանումներ եղան, որ տեղի ունեցածը ֆուտբոլիստների հանդերձարաններում սովորական բան է, քանի որ այպես, թե այնպես մարզաշապիկները խաղերից հետո լվանում են։

Հիշեցնենք նաև, որ Մեսսիին աջակցել էին մարզաշխարհի տարբեր ժամանակներ աստղեր։ Լեգենդար բռնքամարտիկ Մայք Թայսոնն էլ ասել էր, որ եթե մեքսիկացին շարունակի սպառնալիքների լեզվով խոսել Մեսսիի հետ, ինքը ստիպված կլինի տարիներ անց ռինգ դուրս գալ։