Պահանջում ենք, որ Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանից․ Ջեյխուն Բայրամով

Պահանջում ենք, որ Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանից․ Ջեյխուն Բայրամով

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության որոշ դրույթներ իրականացվել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանի կեցվածքն այն է, որ բոլոր կետերը կատարվեն եւ ընտրողական մոտեցում չցուցաբերվի։ Ամենից լուրջ հարցը, ըստ Բայրամովի, այն է, որ հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղից։ Դա, ըստ նրա, Հայաստանի պարտավորությունն է, ըստ եռակողմ հրադադարի հայտարության չորրորդ կետի։ Բայրամովը նշել է, որ դա պետք է արվեր դեռ այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն էին տեղակայվում։ Սակայն այս կետը դեռ չի կատարվել եւ հիմա Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը կատարի այն։