Ինչու է կանաչել Վենետիկի Մեծ ջրանցքը

Ինչու է կանաչել Վենետիկի Մեծ ջրանցքը

Դեկտեմբերի 9-ին Extinction Rebellion շարժման բնապահպան ակտիվիստները վառ կանաչ գույնով ներկեցին Վենետիկի Մեծ ջրանցքի ջուրը: Շարժման ներկայացուցիչները նշել են, որ այս կերպ իրենք բողոքում են ՄԱԿ-ի կլիմայական COP28 համաժողովում առաջընթացի բացակայության դեմ։

«Այսօր Իտալիայում Extinction Rebellion շարժման ակտիվիստները դատապարտեցին COP28-ի հերթական ձախողումը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում»,- ասվում է X սոցիալական ցանցի Extinction Rebellion էջում: Ակտիվիստները նշել են, որ օգտագործել են անվնաս ֆլուորեսցենտ ներկ, իսկ մոտ ապագայում Մեծ ջրանցքի ջուրը կվերադառնա իր նախկին վիճակին. RaiNews հեռուստաալիքը հայտնում է, որ նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել Իտալիայի այլ քաղաքներում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում։