Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի

Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի

ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Հրապարակ» -ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայլել Մինասյանի հարցազրույցից հետո, որում հայտնվում էր, որ ՀՀ երրորդ նախագահը առաջիկայում կկալանավորվի, այս վարկածը ՀՀԿ-ական, ՀՀԿ-ամերձ և այլ աղբյուրների կողմից ոչ միայն շրջանառվում է, այլ լրացվում է այլ մանրամասներով։ Մասնավորապես, գրվել էր նաև, որ Սերժ Սարգսյանը կձերբակալվի մինչև սեպտեմբերի սկիզբ։ Իշխանություններին լոյալ անձինք էլ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ վարկածը կեղծ է և ինչ-ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում։