«Հրապարակ». Մոսկվայում կասկածներ ունեն Փաշինյանի վարակման հետ կապված
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը՝ պայմանավորված համաճարակով։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով․ ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել՝ կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ։
Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի՝ Երեւանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են՝ պնդելով, որ տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին, եւ եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է։
Կարծիքներ