Առաջարկում ենք 100 օրվա մեջ կազմակերպել ԵՄ անդամակցության հանրաքվեն

Առաջարկում ենք 100 օրվա մեջ կազմակերպել ԵՄ անդամակցության հանրաքվեն

Գրել էինք, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

«Եթե իշխանությունն ինձ հարգի ու ականջալուր լինի, մի քիչ էլ գնահատի իմ փորձը՝ այդ ընտրությունները կկատարի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991-ին արեցինք անկախության հանրաքվեն»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց 
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«4 քաղաքական կուսակցության ներկայացուցիչներով առաջարկում ենք եռամսյա ժամկետում՝ 100 օրվա մեջ կազմակերպել ԵՄ անդամակցության հանրաքվե»,- ասել է նա: